
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին 1lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով:
«Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է Քննչական կոմիտեն:









