«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրերս դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին՝ տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծն ապօրինաբար մերժել է, և իրենք ստիպված են եղել դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը, որպեսզի ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժման տպագիր օրինակն ընկերությանը տրամադրվի:
Հիշեցնենք, որ ամռանն ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և մի շարք դիտողություններ արել հարցի առնչությամբ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը դիտողությունների առիթով՝ միաժամանակ խնդրելով վերանայել 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը: Ըստ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ հոկտեմբերի 31-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:










