ԼԼիլիթ Ասատրյան

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում «Լադա» ավտոմեքենաների վարորդները մայրաքաղաքի Արգիշտիի փողոցում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության ու համակեցության կանոնները։

 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի պարեկները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրսևորել զուսպ և իրավահարգ վարքագիծ։

 
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում