Առջևում շատ անակնկալներ կան. Նեթանյահու

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով: Հրեական պետության արտգործնախարարն էլ նշել է, որ Լարիջանիի համար 10 միլիոն դոլարի գլխագին էր սահմանված, սակայն, Գիդեոն Սաարի խոսքով, նրան հաջողվեց չեզոքացնել անվճար:

Թեհրանը չի մեկնաբանել այս տեղեկությունները: Տարածվող լուրերի ֆոնին Լարիջանիի Իքսի էջում հրապարակում է հայտնվել, որում պաշտոնյան ցավակցական նամակ է հղել Շրի Լանկայում իրանցի նավաստիների սպանության կապակցությամբ:

Իսրայելի վարչապետն էլ կրկնել է, որ փորձում են պայմաններ ստեղծել իրանցիների համար՝ ձերբազատվելու գործող իշխանությունից: «Առջևում շատ անակնկալներ կան», - հավելել է Բենիամին Նեթանյահուն:

Մանրամասները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում