ՀՀ ՄԻՊ-ը և Ֆինլանդիայի դեսպանը կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում

ՀՀ ՄԻՊ-ը և Ֆինլանդիայի դեսպանը կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, ատելության խոսքի կանխարգելման, կրոնական ազատությունների ապահովման, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերին։

 

Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©