ԷԷմմա Վարդանյան

Բոլոր փուլերը տեսաձայնագրվում են․ ՆԳՆ ծառայողների ատեստացիան շարունակվում է փոփոխությունների կիրառմամբ

Բոլոր փուլերը տեսաձայնագրվում են․ ՆԳՆ ծառայողների ատեստացիան շարունակվում է փոփոխությունների կիրառմամբ

ՆԳՆ նախաձեռնությամբ պարբերաբար իրականացված մոնիթորինգի արդյունքներով՝ Կառավարության որոշումներով նախատեսվել են փոփոխություններ, որոնք կատարվել են ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն առավել փաստահեն, նաև ատեստավորման հանձնաժողովի կազմում ՆԳՆ և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելի հավասարակշռված դարձնելու նկատառումներով: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Սահմանվել է ատեստավորման բոլոր փուլերի տեսաձայնագրության պահանջ։ Մինչ այս պահը տեսաձայնագրվել են ընդհանուր բաժնի, մասնագիտական բաժնի թեստավորման հատվածները, որոնք նաև թվայնացված են։

Փոփոխվել է հանձնաժողովի կազմը, որում ներգրավվել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, իսկ ոստիկանության պետի և փրկարար ծառայության տնօրենի տեղակալների համար նախատեսվել է համապատասխան հանձնաժողովներում մեկական տեղ՝ տեղակալների միջև ռոտացիոն սկզբունքը կիրառելու պայմանով։

Համակարգի ծառայողների համար ատեստացիան այսուհետ շարունակվում է այս փոփոխությունների կիրառմամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում