ԱԱրևիկ Աբելյան

Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ պալատի անդամների ձերբակալության վերաբերյալ

Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ պալատի անդամների ձերբակալության վերաբերյալ

Փաստաբանների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որչտեղ, մասնավորապես, նշվում է.

Փաստաբանների պալատը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այժմ էլ միջոցներ է ձեռնարկելու ձերբակալված փաստաբանների իրավաբանական օգնության հարցը ճշտելու եւ ըստ անհրաժեշտության այդ օգնությունը կազմակերպելու ուղղությամբ:

Երրորդ, Փաստաբանների պալատը մշտապես պայքարել եւ պայքարելու է կոռուպցիոն երևույթների դեմ, անկախ այն հանգամանքից դրանում ներգրավված են փաստաբաններ, թե՝ ոչ:

Կոռուպցիոն երեւույթներն ամենաշատը վնասում են փաստաբանի մասնագիտական հեղինակությանը, քանի որ զրոյացնում են փաստաբանի մասնագիտական ջանքերը եւ հավատը փաստաբանության նկատմամբ:

Պատահական չէ, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաեւ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, համարում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում եւ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման հիմք:

Արտոնագրի գործողությունը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ փաստաբանը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

Դեռեւս ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսուցման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ իրազեկումներին: Փաստաբանի արտոնագրեր տալու միջոցառման ժամանակ առիթը բաց չի թողնվում նոր փաստաբաններին հիշեցնելու կոռուպցիայից հեռու մնալու պատվիրանի մասին:

Ամփոփելով վերոհիշյալը, պալատը կրկին անգամ կոչ է անում փաստաբաններին` չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում եւ հավատարիմ մնալ փաստաբանի մասնագիտական կոչմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում