ԱԱրամ Մարանդյան

Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Բացատրական աշխատանքի արդյունքում Արթիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
 
Կատարվում է նախաքննություն:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում