Ցանկանում եմ լուծել Թեհրանի հետ տարաձայնությունները. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Կոնգրեսում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին այնպիսի հրթիռներ մշակելու համար, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, Միացյալ Նահանգների արտասահմանյան բազաներին ու շատ մոտ ապագայում նաև հենց ԱՄՆ-ի տարածքին: «Նրանք շարունակում են միջուկային ծրագրի մշակումը: Այժմ բանակցություններ ենք վարում։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց դեռ չենք լսել խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չենք ունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա վստահեցրել է՝ ցանկանում է լուծել Թեհրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով, սակայն ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ:

Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից հայտարարել են՝ Թեհրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ: Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչիի խոսքով՝ հարկավոր է հասկանալ, որ պատերազմ սկսելը հեշտ է, շատ ավելի բարդ է այն ավարտելը: Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հասնել գործարքի։ Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնի թիմի հետ բանակցությունները կշարունակվեն: «Բազմիցս ասել ենք՝ Իրանը երբեք ոչ մի պարագայում միջուկային զենք չի մշակի: Իսկ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունքից չենք հրաժարվի»,- շեշտել է Արաղչին:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում