ԱԱնուշ Մուրադյան

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության որոշումը:

Նա հայտարարեց, որ մերժում է Քոչարյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին միջնորդություն էին ներկայացրել. նրանք ինքնաբացարկ են հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանին: 

Պաշտպանական կողմի կարծիքով, քանի որ դատավորը մերժել է ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու նախորդ միջնորդությունները, անկողմնակալ չէ: Մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, որ գործ ունենք իրավունքի չարաշահման դասագրքային օրինակի հետ, երբ պաշտպանական կողմը նույն միջնորդությունը այլ ձևակերպումներով ներկայացնելով, փորձում է ձգձգել դատական քննությունը:

Եվ մեղադրող կողմը, և տուժողները առարկել են միջնորդության դեմ:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում