ԼԼիլիթ Ասատրյան

Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի

Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը:

Շահրամանյանը պահանջում էր «Հայոց պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունը, որ ինքը՝ որպես Ղարաբաղի նախագահ, ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր:

Հիշեցնենք, դասագրքի համապատասխան գլխում ներկայացվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ, ապա ընդգծվում. «24 ժամ տևած ռազմական գործողության արդյունքում ԼՂ-ն տվեց 223 զոհ: ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում