ՔՔրիստինե Ոսկանյան

Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է 2026-ի մաքսային բարեփոխումների ընթացքը

Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է 2026-ի մաքսային բարեփոխումների ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն  ուղին  է, որով պետք է հետևողականորեն առաջ շարժվել, միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։ «Այս համատեքստում խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի՝ բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացումը, և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի»,- շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են ռենտգենյան պատկերների վերլուծության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքին։ Մաքսային բարեփոխումների շրջանակում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Այն տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ստանալ արտաքին տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտահանման, ներմուծման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Մաքսային ոլորտի թվայնացման համատեքստում քննարկվել է նաև ցամաքային անցման կետերի թվայնացմանը միտված միջոցառումների ընթացքը։ Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական հաշվի միջոցով իրականացնել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների մարումը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մաքսային ոլորտում նախանշված բարեփոխումների և նոր թվային համակարգերի ներդրումն էապես կբարելավի տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում