ԼԼիլիթ Ասատրյան

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Սույն թվականի հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։ 

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ բժշկական հաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։ Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,6 գրամ քաշով բուսական զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում