ԷԷմմա Վարդանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը ևս վերացվել է։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վերաքննիչ դատարանը վերացրել էր դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը:

Հակակոռուպցիոն դատարանից 1lurer.am-ին տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում