ԱԱրևիկ Աբելյան

Երևանի 116 մանկապարտեզը կողոպտած անձը կալանավորվել է. ՔԿ

Երևանի 116 մանկապարտեզը կողոպտած անձը կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի  տնօրենը հաղորդում է տվել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել  Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող թիվ 116-րդ մանկապարտեզ և հափշտակել ջերմաչափեր, ներարկիչներ,  դեղահաբեր՝ հիշյալ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Թիվ 116 մանկապարտեզը  ճանաչվել է տուժող:

Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրանց թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը  Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973թ-ին: 

Քննության տվյալներով՝  2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 1973թ. ծնված տղամարդը, զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ և ապօրինի կերպով մուտք է գործել մանկապարտեզի վարչական շենք, բուժկետից հափշտակել ջերմաչափեր, դեղահաբեր, որից հետո կրկին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է հաշվապահի աշխատասենյակի մուտքի դուռը՝ փնտրելով արժեքավոր իրեր, սակայն լսելով գիշերային պահակի բղավոցները՝ դիմել է փախուստի:

Երևանի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում