ԳԳոհար Սարգսյան

Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել

Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նուբարաշենի փողոցի 34-ամյա բնակիչը թմրանյութեր է իրացնում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հունվարի 12-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող ընդհանուր 30,55 գրամ զանգվածով փաթեթներ և 2,95 գրամ նույն զանգվածով կաթուցիչ։

Պարզվել է, որ 34-ամյա երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու համար։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում