ՄՄարո Թարվերդյան

Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի

Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում