ԼԼիլիթ Ասատրյան

Համազգեստը հնարավոր չի լինի գնել խանութում. Պապիկյանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին

Համազգեստը հնարավոր չի լինի գնել խանութում. Պապիկյանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին

Երբ մենք կավարտենք զորային փորձարկումը, և նմուշը վերջնական հաստատում կունենա, ես նախատեսում եմ ԱԺ-ում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով այդ տեսակի համազգեստը կարգելվի վաճառել, հնարավոր չի լինի գնել խանութում: Այդ մասին ասուլիսին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Չի կարող Ձեր եղբայրը զանգել բանակից, ասել՝ համազգեստս մաշվել է, նորն առեք, ուղարկեք. չի լինի նման բան: Համազգեստը երբ մաշվի, մենք պետք է այդ խնդիրը լուծենք: Հիմա էլ կարգով այդպես է, բայց կան որոշակի հարցեր, որոնք էլ մեզ մղել են խնդիրն այս կերպ լուծելուն»,- դիմելով լրագրողին՝ ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել: Ամերիկյան ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և լեկալներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում