ԼԼիլիթ Ասատրյան

Այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու. Պապիկյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

Այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու. Պապիկյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

Մենք այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու: Այս պահին ամառային զորակոչի հնարավոր շահառու դառնալու հայտ է ներկայացրել 906 հոգի, որը դեռ ավարտական թիվը չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրին:

«Ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն դեռևս 100, 200 երիտասարդներ, գուցե ավելի. ես պատահական թվեր եմ հնչեցնում՝ հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները: Սա էական համալրում է ԶՈՒ համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է: Եվ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է՝ 5-ամյա պայմանագիրը դարձնել 7 և 10 տարի: Սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին ՀՀ բանակի հիմնական առանցքը: Դրան եթե գումարում ենք սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից, բանակի պրոֆեսիոնալ մակարդակը էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում:

Եթե խոսենք նաև համալրման մասին, վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը իմ՝ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ եթե համեմատեմ, այն է՝ 2021 թվականի նոյեմբերը՝ հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պետք է համարենք ամառային զորակոչը, 19 տոկոսով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է, եթե դա վերածենք բացարձակ թվերի, դա հազարավոր դոլարների մասին է»,- նշեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում