ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Շրջել եմ հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն: 

Զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ: 

Հանձնարարականներ եմ տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում