ՎՎարդուհի Հարությունյան

Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների կապակցությամբ Վիեննայում Իրանի ներկայացուցչությունը նամակ է հղել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին՝ նախազգուշացնելով չտարածման համաշխարհային ռեժիմի համար նման հայտարարությունների լուրջ հետևանքների մասին:

Նամակում ընդգծվում է, որ նման սպառնալիքներին պատշաճ չարձագանքելը վտանգում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը և խաթարում է միջազգային վստահությունը, որը ձևավորվել է կառույցի գործունեության նկատմամբ: Նշվում է, որ Վաշինգտոնի «նման անխոհեմ գործողությունները» պետք է դատապարտվեն, իսկ դրանց նախաձեռնողները՝ կրեն պատասխանատվությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում