ԼԼիլիթ Ասատրյան

Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել

Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով սիգ տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում