ՄՄարո Թարվերդյան

Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8:00-10:00-ը և 17:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

 

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում