ԷԷմմա Վարդանյան

Վերականգնվել է Վայք համայնքի սեփականության իրավունքը 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Վերականգնվել է Վայք համայնքի սեփականության իրավունքը 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սարավան բնակավայրում գտնվող՝ 1 հեկտարը գերազանցող մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մայիսի 8-ին բավարարել էր Վայոց ձորի մարզի դատախազության` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի նախկին համայնքապետի կողմից 2008 թվականի փետրվարի 8-ին կազմակերպված՝ 1 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես հողամասի աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Սարավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի հունիսի 26-ին կնքված՝ հողամասի վաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի պետական գրանցումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև այդ հողամասի վերաբերյալ 2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը:

2025 թվականի մայիսի 8-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ կատարվել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում