Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը և գույքը փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը և գույքը փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ վերոնշյալի վերաբերյալ Մանվել Գրիգորյանի գրությունը հրապարակել է նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Մանվել Գրիգորյանն այսօր կրկին ներկա չէ նիստին առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ։ Նազիկ Ամիրյանը դատարանում է։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում