չհրապարակելՄեզ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են Կտրիճ Ներսիսյանի հրավերով ասպատակել Մայր Աթոռը. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Մեզ ամիսներ շարունակ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու ու այն «ասպատակելու» մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը:
Ու այս ամենը Կտրիճ Ներսիսյանի հրավերով:
Ինձ միայն հետաքրքիր է` երբ որ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով ընդդիմադիր շարժումը պետք է առաջնորդի արքեպիսկոպոսներից մեկը, և ամիսներ անց այդպես էլ եղավ, դա Քոչարյանի հրահանգի արդյունքն էր, որը Կտրիճ Ներսիսյանը կատարեց, թե՞ Քոչարյանին էլ, Կտրիճ Ներսիսյանին էլ այդպես հրահանգել էր իրենց ընդհանուր «տերը»»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։









