Մեկ օրում հայտնաբերվել են 12 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 12 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը:

Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 38 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման,
  • 2-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Բացահայտվել է շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
  • 1-ական դեպք՝ սպանության փորձի, համակարգչային հափշտակության, խարդախության, կողոպուտի։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©