ԼԼիլիթ Ասատրյան

Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել

Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, արծաթափայլ եղևնիներ գողանալու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի 22-ամյա, 41-ամյա և 52-ամյա երեք բնակչի՝ վերջինիս վարած DODGE մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 5-ին Հրազդան մտնող ճանապարհից գողացել էին համայնքային սեփականություն հանդիսացող 10 արծաթափայլ եղևնի և տեղափոխել 52-ամյա տղամարդու՝ Վաղարշապատում գտնվող հողամաս, ինչից հետո վերադարձել էին նույն տարածք և տեղահան արել ևս 4 արծաթափայլ եղևնի, սակայն տեղափոխել չէին հասցրել. հայտնաբերվել էին Ոստիկանության ծառայողների կողմից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու հողամասում և մեքենայում հայտնաբերվել են գողացված արծաթափայլ եղևնիները:

Էջմիածին քաղաքի երեք բնակիչները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:


Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում