ԳԳոհար Սիմոնյան

Բանակում զոհված զինծառայողների գործերը կոծկած պաշտոնյաները հեռանալու են. Ալեն Սիմոնյան

Բանակում զոհված զինծառայողների գործերը կոծկած պաշտոնյաները հեռանալու են. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են:

«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Զոհված զինծառայողների ծնողները ցանկություն են հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել է մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում