ԼԼիլիթ Ասատրյան

Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի

Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի։ Այդ մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից: 08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ hրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ hրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: 

ԱԺ նախագահը նաև պահանջում է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է։

ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում