Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին դադարեցվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման № 0092 լիցենզիան։
Նիստի մեկնարկին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
«Գտնում ենք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից սույն վարչական վարույթի շրջանակներում հանդիսանում է կողմնակալ անձ, և հետևաբար բացարկ ենք հայտնում վերջինիս՝ հանձնաժողովի մյուս անդամներից ակնկալելով մեկօրյա ժամկետում լուծել վերջինիս՝ սույն վարչական վարույթին հետագա մասնակցության հարցը»,- նշեց իրավաբան Վարդան Ալոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, նիստի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման № 0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:










