ԴԴիանա Գասպարյան

Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է

Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։

Նա սոցցանցի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտել են իր տուն։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։

ՔԿ-ից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում