ԳԳոհար Սիմոնյան

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին 259.000 եվրո փոխհատուցում կտրվի

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին 259.000 եվրո փոխհատուցում կտրվի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է «Հակոբյանն ու Ամիրխանյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով, որպես վնասի փոխհատուցում, 3 ամսվա ընթացքում վճարել 259.000 եվրո:  ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (Սեփականության պաշտպանություն) խախտում։

2007-ի մարտի 27-ին ամուսիններ Վերսանդիկ Հակոբյանն ու Հեղինե Ամիրխանյանը գործը ներկայացրել էին ՄԻԵԴ։ Նրանք Երևանի կենտրոնում համատեղ ունեցել են 222 քմ մակերեսով հողամաս և 124.52 քմ մակերեսով տուն՝ գնված 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 84.4 մլն ՀՀ դրամով:

Հյուսիսային պողոտան կառուցելու՝ ՀՀ կառավարության և քաղաքապետարանի համապատասխան որոշումներով այս տարածքը հայտնվել է հանրային գերակա շահի տարածքում, և 2005-ին դրա դիմաց, որպես փոխհատուցում, առաջարկվել է մոտ 55 մլն դրամ, ինչը չի բավարարել դիմումատուներին։

Ներպետական ատյաններով անցնելով՝ գործը 2007-ին հասել է ՄԻԵԴ։ Դիմումատուները ՄԻԵԴ-ում պահանջել էին 880.000 փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Վերսանդիկ Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր 2007-2012 թվականներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում