ԳԳոհար Սիմոնյան

Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը վերացվել է

Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը վերացվել է

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը վերացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Հատուկ քննչական ծառայությունից «Լուրերին» փոխանցեցին, որ Բաբայանն այսուհետ կարող է տեսակցել իր մերձավորներին, նրանց թվում՝ երեխաներին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Դատարանն անցած շաբաթ բավարարարել էր Արսեն Բաբայանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը:

Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախորդ օրը հայտարարել էր, թե ինքը նման տեղեկատվություն չունի, որ արգելվել է Արսեն Բաբայանի շփումն իր անչափահաս երեխաների հետ:

«Եթե նման թյուրիմացություն եղել է, այդ թյուրիմացությունը կշտկվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Խաչատրյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում