Հաագայում տեղի է ունեցել Ինտերպոլի Գլխավոր ասամբելայի՝ ակտիվների վերադարձի հարցերով հանդիպում

Հաագայում տեղի է ունեցել Ինտերպոլի Գլխավոր ասամբելայի՝ ակտիվների վերադարձի հարցերով հանդիպում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը Հաագայում մասնակցել է Ակտիվների վերադարձի հարցերով CARIN ցանցի՝ Գլխավոր ասամբելայի ամենամյա հանդիպմանը: Մասնակցում էին CARIN ցանցի անդամ երկրների կապի սպաները, ցանցի քարտուղարության, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ տարածաշրջանների՝ Ակտիվների վերադարձի հարցերով միջազգային ցանցերի անդամ երկրների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Հանդիպմանը քննարկվել են հանցավոր ակտիվների հայտնաբերմանը, առգրավմանը, բռնագանձմանն ու սառեցմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ներկայացրել են այդ ոլորտում իրենց երկրներում իրականացվող գործընթացները:

 

Մասնակիցների համար կազմակերպվել են նաև խմբային գործնական քննարկումներ, որոնց ընթացքում երկրների ներկայացուցիչներն իրենց առաջադրված խնդիրների համար ներկայացրել են համապատասխան լուծումներ՝ ըստ երկրներում գործող օրենսդրության և իրավական կարգավորումների:

 

Հանդիպման ավարտին որոշվել է միջազգային հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով ակտիվացնել հանցավոր ակտիվների վերադարձի շրջանակում անդամ երկրների համագործակցությունը:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©