ԿԿարմեն Ղուկասյան

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

Վահե Սուքիասյանը՝  շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

2025 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնը Վահե Սուքիասյանն է, Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոնը՝ Տիգրան Համբարձումյանը:

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ հրապարակելով լուսանկարներ պատանի շախմատիստների պարգևատրման արարողությունից:

Վահեն 9 հնարավորից վաստակել էր 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Տիգրանը 9 հնարավորից վաստակել էր 7.5 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում