Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց:

Մեր տեղեկություններով՝ տնային կալանք է կիրառվել գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

13 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, 9 անձ ձերբակալվել էր, այդ թվում՝ Վահան Քերոբյանը:

Նա անցնում է նաև մեկ այլ գործով, մեղադրվում  է նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:

Այս գործը դատաքննության փուլում է:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©