Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 110 հանցագործություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 110 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները նոյեմբերի 6-7-ը  բացահայտել են 110 հանցագործություն:

Մասնավորապես՝

  • 31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:

Բացահայտվել են համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ շորթման,
  • 1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©