Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ կատաղի մարտեր են

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ կատաղի մարտեր են: Կիևից հայտնել են, որ ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն, հաջողվել է լրացուցիչ ուժեր ներգրավել ռուսական զորքի դեմ շարունակվող գործողություններում: Մինչ այդ Մոսկվայից նշել են, որ Պոկրովսկի մեծ մասն անցել է ռուսական վերահսկողության տակ: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի շրջանին, կա առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Զոհեր կան Լվովի շրջանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է գիշերը ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Թիրախում են եղել Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Բելգորոդի, Վոլգոգրադի և այլ մարզեր, ինչպես նաև Բաշկորտոստանի Հանրապետությունը: Տեղեկություններ կան, որ նավթային օբյեկտներ են վնասվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում