ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 3-4-ը:

 

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 46 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ խարդախության,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել է նաև բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ գույքը վնասելու, վստահված գույքի հափշտկման, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրությունը այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում