ԳԳոհար Սարգսյան

Արարատի մարզի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողացված ավտոմեքենան

Արարատի մարզի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողացված ավտոմեքենան

Հոկտեմբերի 30-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Արարատ գյուղի Րաֆֆու փողոցում կայանված «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան:

Տեղեկությունը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին:
Մարզի պարեկների հետ ձեռնարկած միջոցառման արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, հայտնաբերվել, ձերբակալվել և գողացած ավտոմեքենայով հանդերձ բաժին է տեղափոխվել Արարատ գյուղի Հաղթանակի փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է չորացված դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ մարիխուանան անձնական օգտագործման համար է։

39-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում