ՍՍոնա Աղբալյան

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել է, որ արդեն մի քանի ամիս՝ հետևում է կառավարության և Սահմանադրական դատարանի միջև ստեղծված դրությանը:

«Վերջին իրադարձությունների հաջորդականությունը չի նպաստում խնդիրների հստակ կարգավորմանը: Ժողովրդավարական երկրում խորհրդարանը վայելում է բարձրագույն լեգիտիմություն: Սահմանադրական դատարանը սահմանադրական արժեքների երաշխավոր կառույց է: Ժողովրդավարական երկրում բոլոր պետական ինստիտուտները պետք է հարգեն իրենց և մյուսների պատավորությունները: Եթե դա չի արվում, եթե կա ժողովրդավարական հասունության և մշակույթի պակաս, ապա վտանգված է ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական առաջընթացը: Ես բոլոր կողմերին հորդորում եմ գործակցել փոխադարձ հարգանքի և կառուցողական մոտեցման պայմաններում՝ այս անհանգստացնող իրավիճակը չսրելու և Հայաստանի սահմանադրության նորմալ գործարկումը վերականգնելու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում