ԼԼիլիթ Ասատրյան

Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը. Դատախազություն

Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը. Դատախազություն

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխվոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ին կայացվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ: Վճռով անվավեր է ճանաչվել 2016 թվականի օգոստոսի 22-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի թիվ 57-Ա որոշումը, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի օգոստոսի 24-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2016 թվականի օգոստոսի 29-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում