ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Բերդ համայնքում գտնվող հողատարածքի նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Բերդ համայնքում գտնվող հողատարածքի նկատմամբ

2025 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի և 16.6 քմ մակերեսով շինության նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ: 

ՀՀ գլխավոր դատախազութունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անշարժ գույքերը պետությանը վերադարձնելու վերաբերյալ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը Վարչական դատարանի կողմից հաստատվել էր 2025 թվականի հունիսի 19-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում