ԱԱնուշ Մուրադյան

Ողջին աղտոտողները, հավանաբար, քրեական պատասխանատվության կենթարկվեն. Էրիկ Գրիգորյան

Ողջին աղտոտողները, հավանաբար, քրեական պատասխանատվության կենթարկվեն. Էրիկ Գրիգորյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հավանաբար, առաջիկա օրերին կհայտարարի Ողջի գետի աղտոտման վերաբերյալ եզրակացությունը: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարը: Էրիկ Գրիգորյանը նշել է, որ յուրաքանչյուր խախտման հասցեատերը տեսչական մարմինն է։

«Նախնական տվյալներով՝ որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի չափաքանակը գերազանցել են։ Ծանր մետաղներ են թափվել գետը, իսկ դրանց ազդեցությունը օրգանիզմի, էկոհամակարգի համար վնասակար է՝ կապված կոնցենտրացիաներից։ Վերջնական տվյալները պետք է տեսչական մարմինը պարզի»,- նշել է նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում