ԴԴավիթ Մուրադյան

Մեկ օրում հայտնաբերվել են 8 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 8 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-28-ը:

 

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես, բացահայտվել է.
  • 44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության.
  • 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.
  • 3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.
  • 2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 1 դեպք՝ խարդախության։
 
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
 
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. 
 
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․
 
10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում