ԳԳոհար Սարգսյան

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Դ․-ին։

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 21,3 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև զանգված։

Ա․Դ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ քրեորեն պատժելի ցանկացած արարք կատարելուց։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում