ԴԴավիթ Մուրադյան

Արարատի մարզի պարեկները ձերբակալել են ոչ սթափ վարորդին

Արարատի մարզի պարեկները ձերբակալել են ոչ սթափ վարորդին

Հոկտեմբերի 26-ին՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհին՝ Արարատ գյուղի հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ վիճակում, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նա ձերբակալվել է խուլիգանության համար և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին:
 
35-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում