ԿԿարմեն Ղուկասյան

Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց ՀԾԿՀ անդամի և ԿԲ խորհրդի անդամի ընտրության կարգը

Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց ՀԾԿՀ անդամի և ԿԲ խորհրդի անդամի ընտրության կարգը

ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արմեն Քթոյանի թեկնածության հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արմեն Քթոյանի թեկնածությունը: 

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության տեղը, ժամը և կարգը:

Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները կանցկացվեն դահլիճում անցկացվող քվեարկությունից անմիջապես հետո՝ կես ժամ տևողությամբ, դահլիճին կից գտնվող նախասրահում:

Հիշեցնենք՝ Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու է առաջադրել Կամո Սարգսյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում