ԴԴիանա Գասպարյան

Մեկ օրում հայտնաբերվել են 7 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 7 հետախուզվող,  2 անհայտ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-22-ը:

 

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝
  • 35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝ խարդախության,
  • 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման:

Բացահայտվել են նաև թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության, խարդախության դեպքեր։

 

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
 
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 28 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում